Անմահ հերոս Մխիթար Գալեյանին ճանաչում են բոլորը և անսահաման շնորհակալ ու պարտք են բոլորը։ Մխիթարը և բոլոր-բոլոր անմահացած հերոսները մեզ բոլորիս տվեցին ապրելու և արարելու հնարավորություն, կրկին զգալու կյանքը, արևը, աշխարհը։
Հերոս տղաների մայրերը հավետ սպասումով ու կարոտով կմնան։ Որոշ հերոսածին մայրեր կյանքի, ապրելու իմաստը վերագտան իրենց նորածին երեխաների մեջ։ Ահա կյանքն այսպես վերաիմասատավորել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Ամիսներ առաջ նա որդի ունեցավ, ում շնորհեց հերոս որդու անունը՝ Մխիթար։ Փոքրիկ Մխիթարն արդեն ինն ամսական է և ինն ամիս է, ինչ ժպիտ, ուրախություն ու երջանկություն է բերել լույսը մարած ընտանիքին։
Աստղ Գալեյանը իր փոքրիկ Մխիթարի փոքրիկ, բայց և անչափ կարևոր ձեռքբերումներով է ուրախանում և շարունակում ապրել։
Այս անգամ հերոսածին մայրիկը ցույց է տվել իր ինն ամսական Մխիթարին և հայտնել, որ փոքրիկն արդեն ատամիկ ունի։ Լուսանկարները սիրով ներայացնում ենք նյութին կից։