Շաբաթներ առաջ Հրաչ Մուրադյանը խոսել էր իր և կնոջ սպասումների մասին․ նրանք մեծ անհամբերությամբ սպասում էին իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Ամուսինները իրենց համացանցային հարթակներում հաճախ են խոսել և հանրությանը ներկայացրել իրենց զգացողությունների մասին։ Եվ ահա նրանց սպասումներն արդարացվեցին և ծնվեց նրանց բալիկը։
Նրանք դուստր են ունեցել, ում շնորհել են Միա անունը։ Սիրված հաղորդավարի դուստրը ծնվել է օգոստոսի քսաներեքին։ Նա մի քանի անգամ արդեն հրապարակել էր դստեր լուսանկարը, սակայն երեխայի դեմքը ցույց չի տվել։
Հրաչ Մուրադյանի կինը նույնպես դստեր մասնակցությամբ հրապարակումներ էր կատարել, սակայն նա նույնպես դստեր դեմքը ցույց չի տվել։
Այս անգամ հաղորդավարը մի լուսանկար է հրապարակել, որտեղ դստեր հետ քնած են։ Լուսանկարից անսահման ջերմություն է հորդում։ Հրաչը կից գրել է․ «Փոքրիկ հաճույքների աշխարհը»։
Մեկնաբանություններում օգտատերերը ջերմ գրառումներ են կատարել և առողջ ու խաղաղ մանկութուն ցանկացել փոքրիկին։