Պոլտավայի մարզում թռչնի փրկության արտասովոր գործողություն են իրականացրել։ Համապատասխան ծառայություն է զանգահարել Զապսելյե գյուղի բնակիչ Ալեքսեյ Բուտենկոն։ Նա խնդրել է փրկել փոքրիկ արագիլին, որը գլխով ներքև կшխվել էր բնից և կարող էր զոհվել։
Պարզվել է, որ Բուտենկոների ագարակում արագիլները բույն են դնում ավելի քան 30 տարի։ Թռչունները բնակվել են էլեկտրասյան վրա, որն արդեն վաղուց կտրվել է հաղորդալարերից։ Այդ բնում փոքրիկ արագիլ է ծնվել։ Փոքրիկ թռչունը փորձել է թռչել սովորել։ Սակայն նա պարզել է թևերը և այդպես էլ թռչել չի կարողացել, կարծես, թե ինչ-որ բան բռնել էր նրա թաթիկներից։ Իսկ երբ մեկ թաթով բնից բռնվելով թռչունը գլխով ներքև է կախվել, Ալեքսեյ Բուտենկոն զանգահարել է փրկարարներին։
«Սյունը բարձր է, ոչ մի սովորական աստիճան դրա ծայրին չի հասնի»,-ասել է Ալեքսեյ Նիկոլաևիչը։
Միայն երեկոյան տասին փրկարարները հատուկ աստիճանի միջոցով կարողացել են հասնել արագիլների բնին։ Նրանք տեսել են, որ թռչնի ձախ թաթիկը փաթաթվել է պարանով, որն, ըստ երևույթին, այնտեղ է հայտնվել, երբ ավելի մեծ արագիլները բույն են հյուսել։
Փրկարարները թռչնին անասնաբուժական հիվանդանոց են տեղափոխել, որտեղ անդամահատել են նրա ձախ թաթի ստորին հատվածը։