Արևիկ Ուդումյանը բավական ակտիվ է համացանցային իր հարթակներում։ Նա իր յուրաքանչյուր օրով կիսվում է իր էջում։ Ներկայացնում, թե ինչպես է անցել իր օրը, խորհուրդներ և կարծիքներ հարցնում հետևորդներից։
Հաղորդավարուհին նաև հաճախակի է հանրայնացնում լուսանկարներ, որտեղ նա երեխաների հետ է։ Արևիկը երկրորդ անգամ մայրացավ ամիսներ առաջ։
Նա աղջիկ է ունեցել։ Արևիկ Ուդումյանը այս անգամ հանրայնացրել է իր լուսանկարները, որտեղ արևի վերջին շողերն է վայելում։
Լուսանկարներին կից գրառման մեջ հաղորդավարուհին պատմել է, որ այս աշնանը անդադար արև է փնտրում և ցանկանում ջերմանալ աշնանային արևից։ Արևիկի մոտ տպավորությունն այնպիսին է՝ կարծես առաջին անգամ է աշունն իր կյանքում։
Նա մասնավորապես գրել է․ «Այս աշուն վայելում եմ արևը. փորձում եմ կատվի պես մի արևոտ տեղ գտնել ու հարմար տեղավորվել։
Կարծես թե առաջին անգամ ենք տեսնում աշնան արևը, դեղնած ծառերը, խշխշացող տերևները․․․ Անցյալ աշունից հետո նորից քայլել ենք սովորում, նորից փորձում ենք տեսնել, նկատել ու շնչել․․․»։