Փորձեք հաշվել մաթեմատիկական այս պատկերը, որը քչերին է հաջողվում

Երբեմն մաթեմատիկական որոշ առաջադրանքեր առաջին հայացքից այնքան դյուրին են, սակայն լուծման ընթացքում է պարզ դառնում, որ պատասխանը կարելի է գտնել մի քանի անգամ փորձելուց հետո միայն։

Հենց այդ փորձերն են թարմացնում մեր մաթեմատիկական գիտելիքները, որոնք երկար տարիներ առաջ սովորեցրել են դպրոցում, բայց ժամանակն ասես խամրեցրել է դրանք։ Իսկ ինչպես գիտենք մաթեմատիկան զարգացնում և ճկուն է պահում ուղեղը։

Եվ որպեսզի չթուլացնենք ուղեղի զարգացումն ու ճկունությունը, առաջարկում ենք հաճախ տրամաբանել և լուծել նմանատիպ թեթև առաջադրանքներ։ Այսպիսի առաջադրանքների ճիշտ լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի չափազանց ուշադիր լինեք։

Ներկայացված լուսանկարում առաջին առաջադրանքում կաղինը համարժեք է 9-ի, 2-ում՝ տերևը՝ 5 է, բայց այստեղ հարկ է ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ 5-ը կես տերևի արժեքն է։ Խնձորի արժեքը 8 է։ Եվ ուրեմն կստացվի 9+10․8։

Ըստ մաթեմատիկայի օրենքների՝ առաջինը պետք է կատարել բազմապատկման գործողությունը՝ ապա մյուս գործողությունները․ 10․8=80, այնուհետև՝ 9+80=89։ Եվ այսպես, ճիշտ պատասխանն է 89։

Понравилась статья? Поделиться с друзьями: