Փլվել է շենքերից մեկի պատշգամբը․ կան զոհեր ու վիրավորներ․ մանրամասներ

Այսօր Տավուշի մարզի Հաղթանակ կոչվող գյուղի տարածքում արտառոց դեպք է գրանցվել։ Համայնքի հինգերորդ փողոցի շենքերից մեկի պատշգամը փլուզվել է։ Փլուզման արդյունքում տուժել են մի շարք քաղաքացիներ։ Տուժող քաղաքացիներին անմիջապես հիվանդանոց է փոխադրվել։

Այս պահին հայտնի է, որ հիվանդանոց փոխադրելու ճանապարհին մահացել է մի աղջնակ, ով երեք տարեկան է եղել։ Բալիկի անունն Անգելինա էր։ Ընդ որում՝ հիվանդանոց փոխադրված քաղաքացիների մեծ մասը երեխաներ են եղել։

Երեխաները խաղալիս են եղել տվյալ շենքի բակային հատվածում՝ պատշգամբի ներքո։ Այս պահին հայտնի է նաև, որ հիվանդանոց փոխադրվող քաղաքացիների թիվը հասել է ութի։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ մոտ մեկն անց կեսին։

Պարզվում է՝ այդ կառույցը սովետական ժամանակաշրջանում է կառուցվել։ Այն տարիներ շարունակ ծառայել է որպես հանրակացարանային շենք, որտեղ ապրել են մարդիկ։ Հիմա ընթանում են հետաքննական գործընթացներ, որ պարզվեն դեպքի լրացուցիչ հանգամանքները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!