Փեսացուն կարծում էր, թե ավտոմեքենայից իր հարսնացուն դուրս կգա, սակայն ամեն ինչ այդպես չէր․․․

Ամանդան զուգընկեր ուներ և սիրահարված էր նրան, երբ առաջին անգամ հանդիպեց Էստեբանին։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր, իսկ երիտասարդը՝ 20։ Էստեբանն անմիջապես սիրահարվեց։ Սակայն դա անպատասխան սեր էր․ Ամանդայի նրան զուտ ընկեր էր համարում։

2 տարի հետո Ամանդան բաժանվեց զուգընկերոջից՝ վերջինի դավաճանության պատճառով։ Էստեբանի սրտում ծագեց հույսի շողը։ Սակայն նրա կարծիքով՝ Ամանդան դեռևս չէր մոռացել նախկին սիրուն և աղջկան ժամանակ է հարկավոր։ Հետագայում երիտասարդն իմանում է զույգի բաժանման պատճառը։

Ուստի, նա համարձակություն հավաքեց և խոստովանեց զգացմունքները։ Ամանդան միանգամից այո ասաց։ Նրա անչափ երջանիկ էր։

Զույգը երջանիկ էր։ Էստեբանը երդվեց, որ երբեք չի ստի կամ դավաճանի նրան։ Նա օրեցօր ավելի ու ավելի շատ էր սիրահարվում Ամանդային՝ կատարելով նրա բոլոր քմահաճույքները։ Երիտասարդն անգամ վճարեց իր ծնողների ուղևորությունը, որպեսզի նրանք գան և ծանոթանան Ամանդայի հետ։

Այսպես անցան 3 երկարուձիգ տարիներ։ Վերջապես Էստեբանը որոշեց նրան ամուսնության առաջարկություն անել։ Ամանդան այո ասաց։ 3 ամիս անց նրանք պետք է ամուսնանային։ Կրկին եկան Էստեբանի ծնողները՝ հարսանիքի կազմակերպչական հարցերում օգնելու համար։ Նույնն արեցին նաև Ամանդայի ծնողները։

Սակայն հարսանիքից մեկ շաբաթ առաջ Ամանդան սկսեց տարօրինակ վարք դրսևորել։ Էստեբանի հարցին՝ ի՞նչ է պատահել, նա պատասխանում էր, որ ոչինչ։

Հարսանիքի օրը, երբ բոլորը անհանբերությամբ սպասում էին հարսնացուի ժամանելուն, նա այդպես էլ չի հայտնվում։ Փոխարենը վարորդը Էստեբանին է փոխանցում նրա գրությունը՝ «Ների՛ր ինձ»։ Դրանում Ամանդան խոստովանում է, որ երբեք չի դադարել սիրել իր նախկին փեսացուին։ Վերջինը վերանայել է իր կյանքը, այժմ զույգը միասին է, և նա չի ցանկանում կյանքն ուրիշի հետ կապել։

Երբ հյուրերը հեռացան, Էստեբանը կատարվածին չէր կարողանում հավատալ․ չէ՞ որ մեկ օր առաջ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր։ Ի՞նչ էր արել՝ այսպիսի ճակատագրի արժանանալու համար։

Ամադայի տուն գնալով՝ նա կրկին խնդրում է վերջինին չլքել իրեն։ Սակայն Ամանդան մերժում է։ Էստեբանը որոշում է մեկնել ծնողների մոտ։

3 տարի անց, երբ Էստեբանին հաջողվել էր հաղթահարել ցավը, Ամանդան վերադառնում է։ Նա ասում է, որ սիրում է Էստեբանին, իսկ նախկին զուգընկերը կրկին խաբել է իրեն։ Ամանդան համաձայնում է ամուսնանալ Էստեբանի հետ՝ ինչպես նա է ցանկանում։ Էստեբանն առաջարկում է համեստ հարսանիք կազմակերպել։

Այս անգամ առաջինը ժամանում է Ամանդան։ Սակայն Էստեբանի փոխարեն գալիս է վարորդը և գրություն հանձնում նրան, որին գրված էր․ «Անակնկալ»։

Դրանում Էստեբանը գրել է, որ չի ներել Ամանդային։ Նա հաղթահարել է բաժանման ցավը։ Այժմ Ամանդան է նույն վիճակում, ինչ ինքը տարիներ առաջ։ Բացի այդ, չէ՞ որ Ամանդան պնդում էր՝ նախկին զուգընկերոջից բացի ոչ ոքի հետ ամուսնանալ չի կարող։

«Այժմ դու զգում ես այն, ինչ ես»,-ասվում էր Էստեբանի նամակում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!