Մարիամ Փաշինյանն Ինստագրամում նկար է հրապարակել . նկարում ինքն ու քույրերն առևտրի կենտրոնում են: Մարիամի կից գրառումը հուշում է, որ առևտրի կենտրոն վերջին անգամ 4 ամիս առաջ էին այցելել և ահա նորից այնտեղ են ՝ գնումների:
Մարիամ Փաշինյանը հաճախ հորդորում է ազգաբնակչությանը հետևել կանոններին, քանի որ ինչպես ինքն էր մեկ անգամ նշել, ամեն օր ստանում է լուրեր շատ մոտ բարեկամի ու ընկերոջ մասին, ովքեր պայքարում են այդ վիրուսի դեմ:
Հիշեցնենք , որ վերջերս վարչապետը հայտարարեց , որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են վիրուսով, որպես պատճառ Փաշինյանը նշեց այն, որ իրեն ջուր են մատուցել առանց ձեռնոցների՝ խորհրդակցության ընթացքում:
Ընդամենը մեկ շաբաթ անց Փաշինյանների ընտանիքը հաղթահարեց վիրուսը և վարչապետը, ով մինչ այդ տանից էր աշխատում , վերջապես վերադարձավ աշխատավայր:
Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարի վերջին հայտարարությունները փոքր -ինչ հուսադրող են , մեծ է բուժվողների թիվը, ինչպես որ կանխատեսվել էր .
կանոնների խիստ պահպանման դեպքում կունենանք դրական դինամիկա: