«Փաշինյանին ուղղված հայհոյանքները նաև նրան սատարող ժողովրդին էր ուղղված»․Մխիթար Հայրապետյան․ տեսանյութ

Վարչապետի՝ Սյունիք կատարած այցը ցնցեց ողջ հանրությանը։ Օրեր են անցել, սակայն դեպքը շարունակ քննարկվում է։ Քաղաքական գործիչները նույնպես շարունակում են քննարկել և այդ ամենի վերաբերյալ կարծիքներ հայտնել գրառումների կամ հարցազրույցների միջոցով։

Այս անգամ վերոնշյալ թեմայի շուրջ կարծիք է հայտնել իմքայլական  պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հյուրն է եղել և զրուցել այս և այլ թեմաների շուրջ։

Սյունիքում հավաքված մի խումբ մարդկանց մասին Հայրապետյանն ասել է, թե ո՞ւմ էին հայհոյում այդ երևույթները։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ հայոյանքները միայն Փաշինյանին չէին ուղղված։

 

Դրանք ուղղված էին նաև այն մարդկանց, ովքեր շարունակում են սատարել վարչապետին։ Իսկ թե այդ սատարողների թիվը քանիսն է, Մխիթարյանը հույս է հայտնում, որ ընտրություններին պարզ կդառնա։

Մխիթարը նշում է, որ  դեպքից հետո պարզ նկատվեց ընդդիմադիրների ցնծությունը։ Ստացվում է, որ նրանք ցնծացին քաղաքացիներին ուղղված վիրավորանքների համար։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!