Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր Ազգային Ժողովում բարձրացված հարցերին :Իր ելույթներից մեկում նա անդրադարձել է երկրում տարածվող ապատեղեկատվությանը.
վերջին շրջանում շրջանառվում էին լուրեր Փաշինյաններին պատկանող շքեղ առանձնատան մասին, որը գտնվում է Կանադայում, համացանցում հայտնվեցին նույնիսկ լուսնակարներ: Եվ ահա վարչապետն անդրադառնալով այդ և այլ լուրերին՝ վստահեցրեց, որ դրանք տարածելու նպատակը երկրում վստահության ճգնաժամ ստեղծելն է , որպեսզի մարդիկ սկսեն մտածել նաև , որ երկրում ամեն բան նույնն է , ոչինչ չի փոխվել, ոչինչ չի ստեղծվելու:
Այդպիսի երևույթների ի հայտ գալը Փաշինյանը կապեց գործող որոշ քրեական գործերի հետ, թեպետ վարչապետը համոզված է և ինչպես ինքն է, նշում անզեն աչքով էլ կարելի է նկատել,որ մեր հայրենակցները ոչ մի դեպքում չեն հավատում այդպիսի լուրերին, այնուամենայնիվ նա մի պարզ բանաձև ներկայացրեց, համաձայն որի՝ բոլոր այն տեղեկությունները , որոնք հակասում են թավշյա հեղափոխոխության սկզբունքներին, որոնցով իրենք միշտ առաջնորդվել են, միանշանակ սուտ են, դրանց պետք չէ հավատալ:
Փաշինյանը հիշեցրեց իր խոսքը, որը հնչել է նախկինում , բայց ինքը մինչև հիմա հավատարիմ է դրան, այն է . <<ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ հրապարակում կախաղան հանել, եթե ես ներգրավվեմ կոռուպցիայում>>: