Փաշինյանը՝ Գլխավոր դատախազի հետ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի մտերմության մասին

Օրերս Նիկոլ Փաշինյանն ասուլիսով է հանդես եկել և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին։ Հարցերը բավականին շատ էին և տարաբնույթ, որոնց մեջ կային նաև բավականին ուշագրավ հարցադրումներ։

Հարցերի բազմազանությունից առանձնացրել ենք մեկը, որը վերաբերում է Վարչապետի ընտանիքին՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի՝ դատախազի հետ ունեցած մտերմությանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ հարցն անհիմն է և հստակորեն ընդգծեց, որ Աննա Հակոբյանը և գլխավոր դատախազը, ինչպես նաև Մարիամ Փաշինյանն ընկերուհիներ չեն։ Որպես օրինակ Վարչապետը հավելեց, որ եթե կա միջոցառում, որին հրավիրված են մարդիկ, դա չի նշանակում, որ նրանք բոլորը միասին ընկերներ են։

Փաշինյանն ասաց նաև, որ ասուլիսի հրավիրված լրագրողներն էլ Վարչապետի ընկերները չեն՝ չնայած որ հրավիրված են նրա կողմից իրականացված միջոցառմանը։

Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել ասուլիսի տվյալ հատվածը և ծանոթանալ Վարչապետի խոսքին առավել մանրամասն։

Понравилась статья? Поделиться с друзьями: