Արցախի փողոցում նորածնին լքելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Բնակիչներրից մեկը պատմում է, թե ինչպես է գտել փոքրիկին։ Նորածնին Անահիտ Ավետիսյանը գտել է իր դռան առջև՝ փակ տուփի մեջ։
Դուռը ստիպել է բացել իր շունը։ Կինը պատմում է, որ անընդհատ հաչում էր և վազում դեպի դուռը։ Տիկինը բաց է արել, ապա լսելով երեխայի լացի ձայնը՝ բացել է տուփը և վերցրել երեխային։
Անմիջապես ահազանգել են ոստիկանություն և շտապ օգնություն։ Ենթադրվում է, որ երեխան ծնվել էր ժամեր առաջ։ Անահիտ Ավետիսյանը պատմում է, որ ըստ երևույթին՝ պորտը կտրել են մկրատով և այդպես էլ թողել են, որովհետև ամբողջովին արյան մեջ էր։
Կինը նշում է, որ երեխան սոված էր, անդադար լաց էր լինում և ծծում մատը։ Փոքրիկը այժմ գտնվում է Մուրացան հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում։
Բժիշկները վիճակը գնահատել են ծանր։ Նրա մոտ վարակ կա։ Ենթադրվում է՝ պորտալարից է անցել։ Նորածինը հսկողության տակ է։ Մանրամասները՝ տեսանյութում։