«Փակեք դպրոցները եւ մանկապարտեզները, խնդրում եմ․․․»

Առողջապահության նախարարության տրամադրած ամենօրյա տեղեկատվության համաձայն ակնհայտ է դառնում, որ մեր երկրում համավարակի տարածման տեմպերը օրեցօր ավելանում ու առավել մտահոգիչ են դառնում։

Երեկվա տվյալներում ասվում էր, որ համավարակից մահացել են տասնհինգ քաղաքացի, իսկ այսօրվա տվյալների համաձայն մահացած թաղաթացիների թիվը հասել է տասնութի։ Համատարած մտահոգությունները չեն նվազել նաև պատվաստումների թեմայի առիթով։

Այս մտահոգիչ փաստերի առիթով Նազենի Ղարիբյանը գրել է․ «Փակեք դպրոցները եւ մանկապարտեզները, խնդրում եմ, միեւնույն է, մեր ժողովրդի մեծագույն հատվածն այդպես էլ թքած է ունենալու թագավարակի դեմ կանխարգելիչ միջոցների վրա, իսկ երեխաները արագորեն ու անմեղորեն տարածում են վարակը, ու մեծահասակները մահանում են»։

Պատասխանելով կրթության ցածր մակարդակով անհանգիստ օգտատերերի մեկնաբանություններին՝ Նազենի Օհանյանը գրում է․ «Այս պահին ժողովրդագրական խնդիր ունենք եւ կարգապահության ու թերահավատության խնդիր։ Հայոց ազգի ինքնապաշտպանական բնազդը չի գործում, ինչ պետք է անել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: