Այսօրվա խորհրդարանը եթե չի անհանգստացնում, ապա տհաճություն է պատճառում յուրաքանչյուրին։ ԱԺ-ում դեռ չի եղել մի նիստ, որը հանդարտ ու պատշաճ ընթացք կունենա։
Ութերորդ գումարման Աժ բոլոր նիստերը ուղեկցվել են բղավոցներով, վեճերով և փոխադարձ վիրավորանքներով։ Քպ-ն քանիցս հայտարարեց կառուցողական ձեռք մեկնելու մասին, սակայն ընդդիմության կողմից պատասխան դեռ չի եղել։
Այս մասին սոցիալական իր հարթակում անդրադարձ է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա կիսվել է մի հին տեսանյութով, որտեղ Աժ ամբիոնից խոսում է ապագա խորհրդարանի մասին և ասես նկարագրում ճիշտ այսօրվա խորհրդարանը։
Նախկին պատգամավորը իր ելույթում ասում է․ «Կստանանք մի խորհրդարան, որտեղ այստեղից կգոռան՝ հողատո՜ւ, այնտեղից կասեն՝ հողատուն դու ես։ Դավաճա՜ն, դավաճանը դու ես»։
Էդմոն Մարուքյանը տեսանյութին կից գրել է․ «Ցավոք, կանխատեսումս իրականացավ…»։ Մեկնաբանություններում արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, որոնք նշել են, որ ցավոք սրտի, նախկին պատգամավորը ճիշտ էր իր կանխատեսումներում։