«Ցավով և մեծ կսկիծով տեղեկացնում եմ, որ այսօր կորոնայի դեմ, դաժան պայքարից հետո, կյանքից հեռացավ մեր բոլորի սիրելի ընկեր, լրագրողը»

Հայտնի է դարձել, որ կյանքից համավարակի պատճառով հեռացել է տաղանդավոր լրագրող և միևնույն ժամանակ թարգմանիչ Սեյրան Մալխասյանը, ով հաճախ հանդես էր գալիս նաև հրապարակախոսական խոսքով։

Նա տարիներ շարունակ զբաղվում էր նաև մանկավարժական գործունեությամբ։ Սեյրան Մալխասյանը նաև ստեղծագործում էր։ Նրա գրիչը հատկապես բեղուն էր փոքր չափածոյի՝ բանաստեղծության ժանրում։ Սեյրան Մալխասյանի ցավալի վախճանի մասին ստեղծագործող Մանուշակ Միասարյանը գրում է․

«Ցավով, և մեծ կսկիծով տեղեկացնում եմ, որ այսօր կորոնայի դեմ, դաժան պայքարից հետո, կյանքից հեռացավ մեր բոլորի սիրելի ընկեր, լրագրող , թարգմանիչ, հրապարակախոս, երկա՜ր տարիների մանկավարժ, Մեծ պոետ՝ Սեյրան Մալխասյան։

Սիրելի՛ ընկեր ու բարեկամ հանգչի՜ր խաղաղությամբ, թող պարզունակ, մաքրամաքուր և բարեգութ հոգիդ իր հանգրվանը գտնի երկնային թագավորությունում, իսկ մենք միշտ վառ կպահենք Ձեր անմար հիշատակը, և պատգամները իմաստուն,- իր ափսոսանքով ու ցավով լի հրապարակումը եզրափակել է Մանուշակ Միասարյանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: