Երգչուհի Արմինկան ինթագրամյան իր հաշվում այսօր հուզիչ գրառում է կատարել, որտեղ պատմել է իր հույզերի և զգացողությունների մասին։ Խոսել է կորցրած ընկերոջ և նրանից հետո եղած հոգու դատարկության մասին։
Նշել, որ հեռացողները թարմացնում են հների վիշտը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կյանքից հեռացել էր հաղորդավար Գևորգ Եղիազարյանը։ Նա Արմինկայի մտերիմ ընկերն էր։
Երգչուհին գրել է․ «Ամեն ընկերոջ հեռանալն իր հետ բերում է նոր դատարկություն: Ցավի համը շա՜տ երկար ես զգում սրտումդ, էլ չասեմ, թե ամեն մեկի կորուստը ոնց է թարմացնում նախորդների ցավը։ Ցավոք, սա է բնության օրենքը:
Բայց կա նաև մի բան՝ քանի դեռ մենք հիշում ու սիրում ենք նրանց, ովքեր միայն ֆիզիկապես են հեռացել մեզնից, և ովքեր մշտապես մեր սրտում ու մտքում են,նրանք մեզ համար ապրում են: Ընկերնե՜ր ջան, հուսամ՝սերս ու աղոթքներս հասնում են ձեզ»։
Ավելի վաղ Արմինկան հանրայնացրել էր Գևորգի և իր վերջին լուսանկարը և կից խոր վշտով պատմել զգացողությունների մասին։