Ցավը նկարագրել չեմ կարող. ի՞նչ է պատահել Սոնա Ռուբենյանին․ տեսանյութ

Սոնա Ռուբենյանն իր սոցհարթակում մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել՝ պատմելով իրեն պատուհասած ցավի մասին։ Սոնայի տեղադրած տեսանյութից հասկանալի է դառնում, որ երգչուհին խնդիր է ունեցել եղունգի հետ։

Մշտապես կարճ ու բաց լաքով եղունգներով հանդես եկող Սոնան որոշել է ի վերջ մի փոքր երկարացնել եղունգները։ Նա նույնիսկ դրանք կանաչ է ներկել և ի տես հետևորդների ուրախացել իր գեղեցիկ եղունգներով։

Դրանից շատ չանցած երգչուհին հայտնել է, որ կոտրել է եղունգը։ Նա ասում է, որ եղունգն ամբողջովին առանձնացել է մսից՝ անասելի ցավ պատճառելով։ Երգչուհին պնդում է, որ նա երբևէ նման մեծ ցավ չէր ապրել։

Երգչուհին անմիջապես գնացել է գեղեցկության սրահ և դարձյալ կարճացրել եղունգները։ Իսկ վնասված եղունգը վիրակապել են։ Դեռ ժամանակ է պետք, որ այն վերականգնվի։ Սոնան ցուցադրել է նաև եղունգների տեսքը կարճացնելուց հետո։

Սոնայի տեղադրած տեսանյութը, որտեղ երգչուհին պատմում է իր եղունգի կոտրվելու մասին, կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!