«Ցավդ տանեմ, մահդ տանեմ, կյանքիդ մեռնեմ…»․ Արմեն Աշոտյանն անչափ հուզիչ գրառում է կատարել մայրիկի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ

Արմեն Աշոտյանը «40 օր առանց քեզ» վերտառությամբ անչափ հուզառատ գրառում է կատարել մոր մասին։ Քաղաքական գործչի գրառումը հերթական անգամ ցույց է տալիս, որ մայր կորցնելը ցանկացած տարիքում դժվարին, խոր ցավ և հետք թողնող երևույթ է։ Ցավոք սրտի, կյանքի օրենքները փոխելն անհնարին է։

Աշոտյանը գրել է, որ տանջալից և դժվարի են եղել մոր մահից հետո քառասուն օրերը, քանի որ այդ օրերի մեջ հեշտորեն է կարողացել գտնել մորը, որովհետև հիշողությունները դեռ թարմ էին։ Նշում է, որ դժվարը դեռ առջևում է, որ մեծ հույսով պետք է ապրել՝ ոչ երկրային հանդիպման հույսով։


Նա հավելել է, որ ընտանեկան կենցաղում մոր գոյության անառարկելի ապացույցները բազմաթիվ են։ «Օր, ժամ և վայր եմ փնտրում բարձր ողբալու համար բացակայությունդ։

Արտոնություն, որ, ավա՜ղ, չունեմ։ Խոնարհվում եմ և շնորկակալ եմ։ Սիրում եմ և արժանի չեմ քեզ՝ մեծամիտս և նվաստս, անկատարս և կախյալս, նվիրվածս և հանրայինս…

Աստված քեզ և բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա։ Ցավդ տանեմ։ Մահդ տանեմ։ Կյանքիդ մեռնեմ…»,- գրել է Արմեն Աշոտյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: