Ցավալի հանգամանքներում մահացել է հայտնի կատակերգու դերասանը․ մանրամասներ

Ռուսական լրատվամիջոցները մեծ ափսոսանքով հայտնում են հայտնի հումարիստներից Ստեփան Կիսիլյովի անժամանակ մահվան մասին։ Արտիստը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։

Ստ․ Կիսիլյովը ոչ միայն հանդես էր գալիս ռուսական ՈւՀԱ-ում որպես խաղացող, այլ նաև խմբի մարզչական գործունեությամբ էր զբաղվում՝ ապահովելով խմբի անդամների հաջող ելույթը։

Հայտնի է դարձել, որ հայտնի հումորիստի խիստ անժամանակ ու ողբերգական մահը վրա է հասել էլեկտրահարվելու արդյունքում։ Կիսիլյովը նոր էր բոլորել երեսունչորս տարին, սակայն երիտասարդ տարիքում հասցրել էր իր մեծ ու արդյունավետ ներդրումն ունենալ ռուսական ՈւՀԱ-ի զարգաման գործում։

Նրա գործընկերները մեծ ցավով են խոսում իրենց երիտասարդ և էներգիայով լի գործընկերոջ մասին, ով դեռ լուրջ անելիքներ ուներ իր գործունեության ոլորտում։

Գործընկերները կարևորում են նաև այն հանգամանքը, որ Կիսիլյովը համբերատար ու եռանդով աշխատում էր նաև ոլորտի սկսնակ ներկայացուցիչների հետ՝ նրանց համար ևս մասնագիտական ուղի հարթելով։ Ստ․ Կիսիլյովը նաև զբաղվում էր տարբեր շոուների, միջոցառումների կազմակերպմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: