Մկրտիչ Գինոսյանը անժամանակ հեռացումը ցավացրել է բոլոր նրան ճանաչողներին: Բժիշկ-օրթոպեդը փայլում էր բժշկական ու մարդկային բարձրագույն հատկանիշներով: Մ. Գինոսյանն իր մասնագիտության բերումով բազմաթիվ պրոթեզավորումներ է արել:
Հենց բժիշկ Գինոսյանն է պրոթեզավորել բազմաթիվ հայ զինվորների ապրիլյանից հետո՝ թողնելով իր անելիքները Գերմանիայում և հայրենիք վերադառնալով, որ օգնի հայ զինվորներին և նրանց դարձյալ քայլելու ու գործելու հնարավորություններ տա:
Ընդ որում, նա զինվորների և իր բոլոր պացիենտների համար ոչ միայն լավագույն ու անփոխարինելոի բժիշկն ու մասնագետն էր, այլև նրանց ընկերն էր:
Մ. Գինոսյանն իր պացիենտների համար ամենամտերիմ ու հարազատ մարդն էր, ով նրանց նաև հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում, զրուցում ու թեթևացնում նրանց հոգու ցավերն ու անհանգստությունները:
Մ. Գինոսյանը մահացել է մայիսի 6-ի առավոտյան: Սովորության համաձայն գնացել է աշխատանքի, աշխատավայրում հանկարծամահ է եղել:
Ժամը տասնմեկի կողմերն իրեն վատ է զգացել, խնդրել է, որ ջուր բերեն, ապա եկել է նաև շտապօգնությունը, սակայն նրան փրկել չի հաջողվել: