Այսօր մահացել է լուսանկարիչ, արվեստագետ Վահան Քոչարը։ Վահան Քոչարը ծնվել է 1949ին Երևանում։ Նրա հայրը Անդրանիկ Քոչարը ևս լուսանկարիչ էր։ Սովորել է Ղազարոս Աղայանի անվան դպրոցում, հետո Հակոբ Կոջոյան քոլեջում։ Քոլեջից հետո ուսումնառել է մանկավարժական համալսարանում։
Սովորել է նկարչագծագրական բաժնում։ 2007ին լույս է տեսել նկարիչների պատկերագիրքը, որտեղ մոտ 480 նկարի հեղինակ է Վահան Քոչարը։ Վահանը նաև փորձ է ունեցել կինոմատոգրաֆում։ Նա նկարվել է «դեպի բարձունքներ» ֆիլմում։ Վահանի կինը՝ Մարիետա Քոչարյանն է, ով եղել է իր համակուրսեցին։
Ունի դուստր՝ Շուշանիկը, և որդի՝ Անդրանիկը։ Նրա մահվան բոթը իմացանք ԿԳՍՄ նախարարության էջից, որտեղ տեղեկացրին այդ մասին։ Քոչարի հոգեհանգիստը կլինի հոկտեմբերի 18ին Մալաթիայի Սուրբ Մարիամ եկեղեցում, ժամը 18-20ը։ Վահան Քոչարի դերը լուսանկարչության պատմության մեծ է։
Քանզի նա հետազոտող-լուսանկարիչ էր ու այն եզակի լուսանկարիչներից է, ով արժանացել է ՅՈՒՆԵՍԿՈՅի կողմից փառավոր մրցանակի։