Այսօր Պաշտպանության նախարարությունից ցավալի լուր է ստացվել։ Հայտնում են, որ երեկ՝ հուլիսի տասնվեցին, Հայաստանի զորամասերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել։
Ծառայակից տղաններից մեկը մյուսին կրակել է։ Կրակոցն արձակվել է անզգուշաբար և կյանքի հետ անհամատեղելի է եղել։ Դեպքը տեղի է ունեցել մարտական հերթապահության ժամանակ։ Զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով մահացել է շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը։ Արթուրը ծնվել է 2001 թվականին։ Դեպքը քննվում է։
Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կհայտնի նախաքննությունից հետո։ Պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ նաև խոր վշտակցություն ու զորակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին։
ՊՆ-ն գրել է․ «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։
Ցավակցում ենք զինվորի հարազատներին, ընկերներին և խոր ափսոսանք հայտնում դժբախտ դեպքի հետ կապված։ Աստված զինվորի հոգին լույսերի մեջ պահի։