Հայտնի է դարձել, որ վախճանվել է Շուշան Պետրոսյանի հորաքույրը։ Ալվարդ Պետրոսյանը հոկտեմբերին պետք է դառնար յոթանասունվեց տարեկան։ Նա վերջին շրջանում պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Ժամանակին բավականին հայտնի ու ակտիվ քաղաքական գործիչը մասնագիտությամբ բանասեր էր և սկզբնական շրջանում զբաղվում էր խմբագրական աշխատանքներով։
Ալվարդ Պետրոսյանը Դաշնակցության ակտիվ անդամներից էր, ժամանակին եղել է Ազգային ժողովի պատգամավորներից՝ ընտրվելով 2-րդ, 3-րդ, 4-րդ գումարման խորհրդարաններում, աշխատել է նաև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Հետհեղափոխական ու հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում Ալվարդ Պետրոսյանը խսիտ քննադատաբար էր վերաբերվում ներկայիս իշխանություններին՝ դատապարտելով նրանց վարած քաղաքական գիծը։
Ա․ Պետրոսյանի վախճանի առիթով շատերն են իրենց ցավակցական խոսքը գրել համացանցում՝ ափսոսանք հայտնելով նրա մահվան համար։ Նրա մտերիմներից ոմանք գրել են, որ նա հեռացավ դառնացած հոգով։
Ալվարդ Պետրոսյանի մահվան առիթով ափսոսանքի հուզիչ խոսքերով են հանդես եկել Արմեն Աշոտյանն ու Գեղամ մանուկյանը։