Ցավալի դեպք․ Որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել պատերազմում զոհված Դավիթի մայրը․ մանրամասներ

Այսօր ցավալի դեպք է գրանցվել։ Ճանապարհային վթարի է ենթարկվել արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից մեկի՝ Դավիթ Այդոևի մայրիկը։ Դավիթը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին՝ հերոսաբար մարտնչելով ու անմահանալով։,

Դավիթի մայրիկը՝ տիկին Լալին, վերադառնալիս է իր անմահացած որդու շիրիմից։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի տարածքում։ Նրան տեղափոխել են Էրեբունու հիվանդանոցային համալիր։ Ըստ նախնական զննության՝ տիկին Լալին ողնաշարի կոտրվածքներ  է ստացել և նրան բարդ վիրահատություն է սպասվում։

Նշենք, որ տիկին Լալիի որդին՝ Դավիթը, եզդի է, ծնունդով Սպիտակ քաղաքից է, սակայն ապրել է Երևանում։ Սովորել է Բժշկական քոլեջում։ Զինծառայությունը Դավիթն անց է կացրել Ջաբրայիլում։ Պատերազմը սկսվելուց հետո Դավիթն ակտիվորեն մասնակցել է գործողություններին։

Հատկանշական է, որ պատերազմի ամենից թեժ պահին նա, տեսնելով, որ հրամանատարը վիրավորվել է, անմիջապես ստանձնել է զորքի հրամանատարությունը՝ տալով ճիշտ ու գրագետ հրահանգներ։ Դավիթն անմահացել է հոկտեմբերի հինգին։

Понравилась статья? Поделиться с друзьями: