Ցավալի դեպք․ հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է

Վերջին շրջանում ավելացել են դժբախտ պատահարների ու դեպքերի նախադեպերը, որոնք ողբերգական ելքեր են ունենում։ Մասնավորապես հաճախակի են դարձել ճանապարհային վթարները, որոնք մարդկային կորուստների պատճառ են դառնում։

Երեկ կեսգիշերին դարձյալ ողբերգական ելքով ճանապարհային վթար է գրանցվել Ծովագյուղից դեպի Վարդենիս գնացող ճանապարհի վրա։ Ճանապարհի երրորդ կիլոմետրի վրա Վազ 21 07 ավտոմեքենայի վարարդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել դիմացի էլեկտրական սյանը։

Մեքենայի ղեկին եղել է երեսունչորս տարեկան քաղաքացի։ Մեքենայում վարորդից բացի եղել է նաև մեկ ուղևոր, ով անչափահաս տղա է եղել։ Անչափահասը Սերգեյ Ռաֆայելյանն է եղել, ով ընդամենը տասնհինգ տարեկան է եղել։ Վարորդին և անչափահաս ուղևորին տեղափոխել են հիվանդանոց։

Առավոտյան ցավալի դեպք է գրանցվել։ Սերգեյ Ռաֆայելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ողջ գիշերը պայքարելուց հետո մահացել է։ Սերգեյի մահը վրա է հասել առավոտյան ժամը 9։25-ի մոտերքում։ Այս դպքի առիթով քննությունը շարունակվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: