Ցավալի․ ռուս-ուկրաինական պատերազմում հայ տղա է զոհվել․ մանրամասներ

Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրն է և բոլորը լիահույս են, որ հնարավորինս շուտ այս հակամարտությունը իր ավարտին կհասնի։

Քաղաքական, տնտեսական և մի արք այլ շահերը անմեղ բնակիչներին չեն հետաքրքրում, նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում և զավակներին տեսնել իրենց կողքին։ Պատերազմը հակամարտող երկու կողմերին էլ մարդկային կորուստներ է պատճառում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկիրն է առաջխաղաղացման մեջ։

Հայաստանը շատ լավ է գիտակցում պատերազմի արժեքը, քանզի վերքերն այնքան թարմ են։ Րոպեներ առաջ հայտնի դրաձավ, որ ռուսական բանակում զոհվել է նաև ազգությամբ հայ երիտասարդ։ Տղան Դավիթ Դերենիկի Աղաջանյանն  է, ով ծառայում էր ՌԴ Զինված ուժերում։

Այս մասին  հայտնել է Ռոման Բաղդասարյանը։ Նա այլ մանրամսներ չի հայտնել։ Միայն խոր վշտով տեղեկացնում է, որ ևս մեկ հայի կորուստ կա՝ շարունակելով ցավալ յուրաքանչյուր կորստի համար՝ հաշվի չառնելով ազգությունը։

Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, որը ժամանակից աշխարհն իր գործողություններով ասես մերժում է այդ գաղափարը։ Մեր խորին ցավակցություններն ենք  հայտնում հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: