Չինաստանի Հենան նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևները իսկական բնական աղետ են դարձել մի քանի քաղաքների համար: Հեղեղվել են փողոցները, տները և մետրոն: Վատ եղանակի պատճառով որոշ մայրուղիներ փակ են, թռիչքները չեղարկվում կամ հետաձգվում են։
Այս մասին հայտնում է BBC- ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները: Երեքշաբթի օրը Հենժժոուի մետրոյի ամբողջ համակարգը ստիպված է եղել փակվել սաստիկ ջրհեղեղի պատճառով:
Ուղևորները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակել, որում նրանք մետրոյի վագոնների մեջ կանգնած են՝ մինչև գոտկատեղը կամ նույնիսկ կրծքավանդակը ջրի մեջ, և չեն կարողանում դուրս գալ:
Ավելի ուշ փրկարարները կարողացել են մետրոյից հանել և փրկել շուրջ 500 մարդու: Մետրոյի միջադեպի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, հինգը վիրավորվել են: Փրկարար գործողությունը շարունակվում է: Թե քանի մարդ է մնացել ջրածածկ մեքենաներում, չի հաղորդվում:
Չինաստանում հուլիսի 16-ից ավելի քան 100,000 բնակիչներ տարհանվել են վտանգավոր շրջաններից: Ըստ որոշ հաղորդագրությունների, հենց ջրհեղեղն է առաջացրել ալյումինի խառնուրդի գործարանում պայթյուն, որը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Դենգֆենգ քաղաքում:
Ըստ ՏԱՍՍ-ի, հուլիսի 20-ի երեկոյան ջրհեղեղը պատնեշ է քանդել Հենան նահանգում: Մարզում հայտարարվել է արտակարգ իրավիճակների առաջին մակարդակը:
The videos shared on Chinese social media about the floodings in Henan following the heavy rain really show the severity of the situation. These are some of them. pic.twitter.com/zZMKxvAGAX
— Manya Koetse (@manyapan) July 20, 2021