Ցավալի․ նոկաուտից 11 օր անց հայ բռնցքամարտիկը մահացել է

Հայերը սփռված լինելով աշխարհի յուրաքանչյուր ծայրում ՝ ցույց են տվել հայ արվեստը, տաղանդը և ուժը։ Մեր տաղանդաշատներն այսօր էլ սփռված են ողջ աշխարհով, որոնցով հպարտանում են հայրենակիցները։ Անչափ ցավալի տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանում կյանքից հեռացել է հայ երիտասարդ։

Նա Արեստ Սահակյանն է։ Զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով․ բռնցքամարտիկ էր։ Արեստը վերջերս մասնակցություն էր ունեցել «Նոկաուտների արքաներ» սպորտային մրցաշարին, որի ընթացքում նոկաուտի էր ենթարկվել։

Եվ տասնմեկ օր անց Արեստը կյանքից հեռացել է։ Այս անչափ ցավալի լուրը հայտնում է սպորտսմենի քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը, ով ցավալի տեղեկատվությունը հայտնել է ինսթագրամյան օգտահաշվում։

Մարզիկն ընդամենը քսանյոթ տարեկան էր։ Նա դեկտեմբերի քսանվեցին կոմայի մեջ է ընկել։ Բժիշկները գլխուղեղում այտուց են հայտնաբերել։

Վշտակցում ենք սպորտսմենի ընտանիքին, բոլոր հարազատներին և խոր ափսոսանք հայտնում վաղ տարքում պրոֆեսիոնալ հայ մարզիկի կորստի հետ կապված։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!