Հանրահռչակ մարզիկներից Ալբերտ Ազարյանի ընտանիքում վերջին շրջանում բավականին ծանր ու կորստաբեր ժամանակներ են։ Մարզիկը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, քանի որ վերջերս մահացել է նրա տիկինը։
Ելիզավետա Ազարյանն ութսուն տարեկան էր։ Նա ավելի վաղ համավարակային հիվանդությամբ էր վարակվել։ Որոշակի բուժում ընդունելուց հետո տիկին Ելիզավետային հաջողվել էր հաղթահարել համավարակը, սակայն նա լիարժեք չէր ապաքինվել ու վերականգնվել։
Այսօր հայտնի է դարձել, որ կորոնավիրուսային վարակից վախճանվել է նաև մարզիկի աղջիկը։ Ժաննա Ազարյանը վաթսունչորս տարեկան էր։ Նա աշխատում էր Ն․ Աղբալյանի անվան թիվ տասնինը դպրոցում։
Ժ․ Ազարյանի ցավալի մահվան մասին հայտնել է նաև դպրոցի սոցհարթակը՝ աշխատակազմի կողմից խորին ափսոսանք ու ցավակցություն հայտնելով սիրելի աշխատակցի վախճանի առիթով։
Հայտնի է, որ մարզիկին դեռևս չեն հայտնել Ժաննայի ցավալի մահվան մասին լուրը, որովհետև նա հոգեբանորեն ոչ այնքան լավ վիճակում է։