Ցավալի․ մահացել է տաղանդավոր ու սիրված դերասանը

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է սիրված ու տղանդաշատ դերասան Շահեն Հարությունյանը։ Նա Վանաձորից էր, դերասանական գործունեությամբ հանդես է եկել Վանաձորում։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անունը կրող պետական դրամատիկական թատրոնի հայտնի դերասաններից էր։

Նա ծնվել է 1951 թվականին և յոթանասուն տարեկան էր։ Նա իր դերասանական գործունեության ընթացքում հրաշալի կերպով կարողացել է կերտել մեր դասական հեղինակների, գրականության ականավոր դեմքերի լավագույն գործերի հիման վրա բեմադրված ներկայացումների տիպային դերերը՝ հրաշալիորեն փոխանցելով ստեղծագործությունների և կերպարների առանցքային դրվագները և կարևոր շեշտադրումները։

Իր արդյունավետ գործունեության համար Շահեն Հարությունյանը ժամանակին պարգևատրվել է։ Դեռևս տասը տարի առաջ տաղանդաշատ դերասանը պարգևատրվել էր Լոռու մարզպետարանի պատվոգրով, իսկ 2018 թվականին դերասանին շնորհվել է նույն մարզպետարանի շնորհակալագիր՝ լավագույնս հանդես գալու համար։

 

Դերասանի մահվան մասին հաղորդում է Թատերական գործիչների միության սոցիալական հարթակը՝ ցավակցելով դերասանի մտերիմներին։ Խորին ակնածանքով միանում ենք հնչած ցավակցական խոսքերին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!