Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է հանրահայտ ու տաղանդաշատ մեր արտիստուհիներից Ժենյա Ավետիսյանը, ով վերջին շրջանում գտնվում էր առողջական վատ վիճակում։
Ժենյա Ավետիսյանը գործըներների և մտերիմների հիշողություններում թանկ է ու սիրելի, կյանք բերող ջրվեժի պես էր, ով իր դերասանական տաղանդով փայլել է դեռ ուսանողական տարիներից։
Նա տարիներ շարունակ փայլել է թատերական բեմից, կերտել վառ ու խարիզմատիկ կերպարներ, որոնք հարատև կմնան մեր հիշողություններում։
Ժենյա Ավետիսյանի կյանքից հեռանալը մեծ կորուստ է հայ բեմի ու թատրոնի համար։ Նա Սունդուկյանի անվան թատրոնի լավագույն արտիստուհիներից էր, ով վայելում էր գործընկերների և հանդիսատեսի անմնացորդ ու ջերմ սերը։
Ժենյա Ավետիսյանը ամռանն էր բոլորել իր ութսուն տարին։ Նա նույնիսկ այդ տարիքում շարունակում էր հիացնել իր շքեղ ներկայությամբ ու խելամիտ պահվածքով։ Արտիստուհու վախճանի առիթով սոցհարթակը ողողվել է ցավակցական խոսքերով։