Ցավալի․ մահացել է հարգված ու սիրված արտակարգ ու լիազոր դեսպանը

Ցավալի տեղեկություն ենք իմացել այն մասին, որ կյանքին հրաժեշտ է տվել իրեն ճանաչողների կողմից մեծ սեր ու հարգանք վայելող Արման Նավասարդյանը։ Նա ապրիլի վեցին բոլորել էր ծննդյան ութսուներկու տարին և արտակարգ ու լիազոր դեսպան էր։

Բնույթով ակտիվ էր, մեծ էներգիայի ու աշխատասիրության աղբյուր էր։ Վերջին շրջանում Ա․ Նավասարդյանը հիվանդանոցում է եղել։ Նա տևական բուժում է ստացել, սակայն, ցավոք, հանգուցալուծումը բարեհաջող չեղավ։

Ա․ Նավասարդյանին ճանաչողներն օրվա ընթացքում նրա մասին պատմող հրապարակումներ են արել՝ ընգծելով, թե ինչպիսի մարդկային բարձր որակների տեր մարդ էր նա։ Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․

«Ապշեցի, երբ մի անգամ Արման Նավասարդյանը եկավ մեր խմբագրություն և աշխատանք ուզեց։ Հիմնավորումն այն էր, որ մի երկու ժամ պարապ է մնում օրվա մեջ, ինչի համար չի կարողանում ներել իրեն։ Ասաց՝ մի մտածի, ես 80 տարեկան չեմ, 4 հատ 20 եմ։

Եվ մի շատ սիրուն նախագիծ մտածեցինք միասին, բայց հենց այդ շաբաթ ԹԻՎ1-ը շորթեցին, ու ես սևերես մնացի այս ահռելի գիտելիքներով ու հզոր էներգիայով Մարդու առաջ։ Ներիր ինձ, Արման Նավասարդյան, ներիր ինձ, սիրելիս»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!