Արդեն երկու օր է, ինչ հայկական մեդիա տիրույթում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ առողջական բավականին ծանր ու մտահոգիչ վիճակում է գտնվում հանրաճանաչ քաղաքական գործիչներից մեկը՝ Տիգրան Կարապետյանը։
Հայտնի էր, որ գործիչը վերջին շրջանում վարակվել է համավարակով։ Մեծ դժվարությամբ նա ապաքինվել է, սակայն չի կարողացել լիարժեք հաղթահարել հիվանդությանը հաջորդած շրջանը, ինչ արդյունքում դարձյալ հիվանդանոց է վերադարձել։
Նա գտնվում էր վերակենդանացման բաժնում, իսկ մասնագետները վիճակը ծանր էին գնահատում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գործիչը մահացել է թիվ 1 հիվանդանոցում։
Տիգրան Կարապետյանը մայիսի տասնվեցին բոլորել էր յոթանասունվեց տարին։ Գործիչը ծնունդով Երևանից է։ Ուսումնասիրել է քաղաքականություն, քաղաքական գիտությունների թեկնածու էր։
Տ․ Կարապետյանը ժամանակին հիմնադրել և հեռարձակում էր ԱԼՄ հեռուստաալիքը, որի եթերների շնորհիվ էլ մեծ հայտնիություն ու ճանաչում էր ձեռք բերել, սակայն տարիների գործունեությունից հետո հեռուստաընկերությունը փակվեց, իսկ գործիչը հեռացավ հանրային ասպարեզից։