Ցավալի․ մահացել է հայտնի երգիչ, կոմպոզիտոր

Նոյեմբերի քսանվեցին Ալեքսանդր Գրադսկին տեղափոխվել է հիվանդանոց։ Ցավոք սրտի, ռուս երգչի, ռուսական ռոքի հիմնադրի կյանքը փրկել չի հաջողվել։

Նա մահացել է հիվանդանոցում նոյեմբերի քսանութին 02։10 րոպեին։ Երգիչը մահացել է գլխուղեղի կաթվածից։ Նա 72 տարեկան էր։ Գրադսկին ստեղծագործական, մասնագիտական մեծ ուղի է անցել։ Վերջին տարիներին հեռուստադիտողը նրան տեսնում էր ռուսական «Ձայն» երաժշտական հաղորդման ժյուրիի կազմում։

1997 թվականին երգիչն արժանացել է վաստակավոր արտիստի կոչման, իսկ երկու տարի անց կրկին պարգևատրվում է և ստանում ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։

Ռուսական էստրադայի կարկառուն դեմքերից շատերը համացանցային իրենց հարթակներում հանրայնացնում են իրենց ընկերոջ լուսանկարները, որոնց կից կիսվում են հիշողություններով և լավագույն պահերով, որոնք ապրել են Գրադսկիի հետ։ 1966 թվականին Գրադսկին հիմնել է  իր ռոք-խումբը, որտեղ ինքը երգում էր և հանդիսանում խմբի կիթառահարը։

Երգչին առանձնահատուկ մեծ ճանաչում բերեց «Как молоды мы были» ստեղծագործությունը։ Ստորև առաջարկում ենք լսել նրա այդ ստեղծագործությունը և վերհիշել երգչի կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!