Վարաձորում ապրող հայտնի նկարիչ Արարատ Ալեքսանյանը խիստ ցավալի հանգամանքներում մահացել է։ Նա վթարի է ենթարկվել։ Արարատը վարել է մոտոցիկլ։ Միցուբիշի մակնիշի մեքենան հարվածել է Արարատի մոտոցիկլին, ապա հեռացել։
Ցավոք սրտի, Արարատի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա ընդամենը երեսուն տարեկան էր։ Հետագայում պարզվել է, որ Միցուբիշի մեքենայի վարարոդը եղել է անսթափ վիճակում։
Նա իր մեքենան թաքցրել է մոտակա անտառում։ Երբ ոստիկանները գտել են վարորդին, ով երեսունչորս տարեկան է, նա նշել է նաև մեքենայի գտնվելու վայրը։
Արարատը նախ կրթություն է Ս. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, ապա ընդունվել է Վանաձորի մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժանմունքը։ Արարատի նկարների առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 2016 թվականի ամռանը։
Հետագայում նա նաև մասնակցություն է ունեցել «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների հանրապետական պլեներին:
Արարատը արտերկրում ևս մասնակցել է գեղարվեստին առնչվող ծրագրերի՝ մասնավորապես Մոլդովայում կայացած CHOISE-ի «Культурное наследие» ծրագրին: