Ցավալի․ մահացել է Գայանե Ասլամազյանի եղբայրը․ ահա թե որն է եղել նրա մահվան պատճառը

Հանրահայտ հաղորդավարուհիներից Գայանե Ասլամազյանը մշտական կապի մեջ է իր սոցհարթակային ընկերների հետ։ Նրա ընկերները հիմնականում սոցհարթակի միջոցով տեղեկանում են Գայանեի տրամադրությունների փոփոխություններին ու պատճառներին։

Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից անժամանակ հեռացել է հանրահայտ հաղորդավարուհու եղբայրը։ Գայանեն իր ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը փոխել էր՝ այն փոխարինելով սև ֆոնով։ Քանի որ սև ֆոնը մարդկային կորստի, ողբերգական իրադարձության խորհուրդ ունի, շատերը սկսել են հետաքրքրվել, թե ինչ է պատահել։

Շուտով հայտնի է դարձել, որ Գայանեն կորցրել է եղբորը։ Եղբոր անժամանակ մահվան պատճառը եղել է համավարակը, որը համառորեն շարունակում է չնահանջել և ամրապնդել իր դիրքերը՝ խլելով նորանոր մարդկանց կյանքեր։

Հայտնի հողորդավարուհուն բազմաթիվ ընկերներ են ցավակցական խոսքեր ուղղել՝ նրան համբերություն ցանկանալով։ Կա տեսակետ, որ առաջիկայում հնարավոր է համավարակի նոր բռնկման հավանականություն, քանի որ դարձյալ ավելացել է վարակվածների և մահացողների թիվը։

Понравилась статья? Поделиться с друзьями: