Ցավալի․ մահացել է Արցախյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Յարմալոյանի մայրը

Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է Արցախյան վերջին պատերազմի անմահ հերոս Տիգրան Յարմալոյանի մայրիկը՝ Անուշ Սահակյանը։ Նա տեսավ որդու հերոսանալը, ինչից ընդամենը ամիսներ անց ինքը ևս վախճանվեց։

Տիգրանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր։ Նա դպրոցն ավարտելուց հետո զինծառայության է անցել Գյումրիում։ Եղել է հակատանկային զորամասի զինծառայող։

Տիգրանն իր հետագա զինծառայությունը շարունակել է Արցախի Հորաթաղ բնակավայրում։ Նա եղել է հակատանկային դասակի հրամանատար՝ հերոսաբար կատարելով իր պարտքը։

Տիգրանը արցախյան վերջին պատերազմի հենց ամենասկզբից ներգրավվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Տիգրանը զբաղվել է Թալիշ-Մատաղիս առաջնագծի պատպանությամբ։ Նա եղել է պատերազմի մեր առաջին զոհերից մեկը։ Ընկել է մարտերի սկզբին։

Տիգրանին մահից հետո շնորհվել է Մարտական ծառայության մեդալ։ Այժմ Տիգրանի հետ երկնքում է նաև նրա մայրը, ով ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել որդու ֆիզիկական բացակայության հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!