Ցավալի․ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է ժողովրդական ատիստուհին

Ցավալի ու ողբերգական դեպքերի շարանն Ուկրաինայում շարունակվում է։ Այսօր հերթական հրթիտակոծությունից հետո պարզ է դարձել, որ կյանքից հեռացել է ուկրաինական մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Օքսանա Շվեցը։

Այս ցավալի տեղեկությունը հանրայնացրել է Կիևի ազգային ակադեմիական պատանի թատրոնը։ Արտիստուհին զոհվել է Կիևում բնակելի շենքի վրա հրթիռակոծության ժամանակ։ Օքսանա Շվեցը վաթսունյոթ տարեկան էր։

Շվեցը ավարտել է Ուկրաինայի թատերական ինստիտուտը, իսկ մինչ այդ միառժամանակ ուսանել է Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի թատերական ստուդիայում։

Թատերական կրթությունն ավարտելուց հետո Օքսանա Շվեցն աշխատել է Տերնոպոլի երաժշտական ​​և դրամատիկական թատրոնում, այնուհետև Կիևի երգիծական թատրոնում։

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում․ նա դերեր է կատարել «Ժառանգները», «Սուրբ Պատրիկի գաղտնիքը», «Վաղը կլինի վաղը», «Մուխթարի վերադարձը-7» և այլն ֆիլմերում։

Հայտնի ու տաղանդաշատ արտիստուհու նմանօրինակ վախճանի առիթով շատերն են իրենց մեծ ափսոսանքն ու ցավն արտահայտել սոցհարթակներում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!