Ցավալի․ հանկարծամահ է եղել երիտասարդ ու պայծառ մի աղջիկ

Սոցհարթակում նախօրեին շատ օգտատերեր ցավով արձանագրեցին, որ հանկարծամահ է եղել երիտասարդ ու պայծառագույն մի աղջիկ՝ Անահիտ Վահրամյանց անունով։ Անահիտի մասին նրան ճանաչող անձինք մեծագույն ափսոսանքով են խոսում։

Շատերը դժվարանում են որևէ մեկնաբանություն թողնել տեղի ունեցածի առիթով։ Կյանքով ու ձգտումներով լի Անահիտը Գյումրիից էր։ Նա բազմաշերտ կրթություն է ստացել, սովորել է երաժշտական դպրոցում, եղել է կամավոր՝ ընդգրկվելով տարբեր բնագավառներում։

Երիտասարդ աղջկա հետ կատարվածի մասին Օֆելի Մինասյանը գրել է․ «Մի աղջիկ կար ընկերներումս, դեռ շատ շուտվանից փոխադարձ գրառումներ էինք լայքում, իրար սթորիներին հա-հա դնում, բայց երբեք չէինք խոսում. մի տեսակ վիրտուալ տիրույթի շատ հարազատ մարդ էր դարձել:

 

Երեկ մոր գցած նկարը տեսա, մեկնաբանված, որ աղջիկը հանկարծամահ է եղել: Ինձնից փոքր էր տարիքով: Հանկարծամահ։ Չգիտեմ: Սիրեք անպայմանականորեն նրանց, ում ունեք էսօր»: Պայծառ Անահիտին ճանաչող անձինք անհավատալի են համարում կատարվածը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!