Հայաստանում տասնամյա փոքրիկ ու լուսավոր աղջնակ է մահացել։ Այս մասին տեղեկություն է իր ֆեյսբուքյան հարթակում տեղադրել Հայաստանի փոքրիկ երգիչներ էջի համակարգողը։
Այդ սոցհարթակում հետևյալ տեղեկությունն է տեղադրված․ «Մեր լուսավոր, անուշ ու պայծառ Սոֆի՛։ Որքան էլ, որ անհավանական է, դաժան ու այդքա՜ն անժամանակ, բայց այսօր քեզ հրաժեշտի խոսքեր ենք ասելու։
Փոքրիկ հրեշտակ, ում կարիքը երևի երկնքում ավելի շատ էր, քան այս սառը մոլորակի վրա, լույսերի մեջ մնաս։ Հիշելու ենք միշտ քեզ։ Զգալու ենք ներկայությունդ մեր կողքին։ Երգելու ենք քեզ համար ու երգելիս քո ձայնն էլ լսելու ենք մեր ձայների մեջ։
Լույս ու ժպիտ տարածող մեր Սոֆի՛, աղոթում ենք քեզ համար, չտրտմես այնտեղ՝ վերևում, հրեշտակների քո նոր ընտանիքում»,- այսպես է ավարտվում փոքրիկ Սոֆիի մահվան մասին հայտնող հրապարակումը։
Մեկնաբանություններում Հայաստանի փոքրիկ երգիչներ խմբի ղեկավար Տ․ Հեքեյանի կինը՝ Մարինե Մարգարյանը, պարզաբանել է, որ տասնամյա Սոֆին մահացել է քովիդից։