Ցավալի․ համավարակի պատճառով մահացել է հայտնի ու սիրված ստեղծագործող-երգչի մայրը

Գարնան սկզբին, ինչպես հայտնի է, համավարակը վերստին գլուխ է բարձրացրել՝ նոր թափով տարածվելով նաև մեր տարածաշրջանում։ Համավարակը շարունակում է տանել մարդկային կյանքեր։

Այսօր հայտնի դարձավ, որ համավարակի պատճառով կյանքից հեռացել է հայտնի ու սիրված ստեղծագործող, երգիչ Ազատ Աբրահամյանի մայրը։ Այս մասին իր սոցհարթակում գրել է Ասքանազ Աբրահամյանը։

Նա գրել է․ «Թագավարակի հետևանքով կյանքից հեռացավ լուսահոգի եղբորս՝ Լևոն Աբրահամյանի տիկինը, Ազատ, Ալիկ և Հեղինե զավակների մայրը, Արման, Նարեկ, Շահանե, Լևոն, Լիլիանա թոռնիկների տատիկ Իդա Գևորգյանը:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Իդա: Քո հիշատակը միշտ վառ կմնա զավակներիդ, հարազատներիդ, քեզ բոլոր ճանաչողների սրտերում: Հոգեհանգստի արարողություն հասկանալի պատճառներով տեղի չի ունենալու»:

Նշենք, որ Ազատ Աբրահամյանի ստեղծագործություններում մեծ տեղ էր գրավում մայրական սիրո թեման։ Նա իր ստեղծագործության մեջ մորն այսպես էր բնութագրում․ «Մայրս, Սերերիս Սերը, Գագաթս»։ Ա․ Աբրահամյանի սիրելի մայրիկի անունն Իդա էր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!