Ցավալի․ Կորոնավիրուսի պատճառով մահացել է բազմավաստակ, հարգված ու սիրված ամբիոնի վարիչը

Հերթական ցավալի կորուստն է գրանցվել համավարակային հիվանդության պատճառով։ Կյանքից հեռացել է Յուրիկ Գաբրիելյանը, ով ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչն էր։

Յ․ Գաբրիելյանն անցել է գիտնականի բազմաբեղուն ու արդյունավետ ուղի՝ կատարելով գիտական արժեքավոր ուսումնասիրություններ, հեղինակելով գիտական աշխատություններ, ծավալելով մանկավարժական գործունեություն։

Նա նաև հանդես էր եկել միջազգային գիտական հարթակներում՝ բարձր պահելով հայ գիտության ոլորտի պատիվն ու անունը։ Հայտնի է, որ պրոֆեսորի մահվան պատճառը համավարակն է։

Նրա մահվան առիթով պրոֆեսորին ճանաչող, նրա գործունեությունը բարձր գնահատող մարդիկ մեծ ափսոսանք են հայտնել։ Յ․ Գաբրիելյանի մահվան առիթով մայր բուհի սոցհարթակում ցավակցական հայտարարություն է տեղադրվել։

Նա դեռ խոսք ուներ ասելով հայ գիտության, լեզվաբանության ոլորտում, քանզի գտնվում էր ակտիվ հետազոտական ուսումնասիրություններ, մշտական աշխատանքային գործընթացի մեջ, որը, ցավոք սրտի, ընդհատվեց համավարակային տարածված հիվանդության պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями: