Ցավալի․ Կորոնավիրուսի պատճառով դարձյալ հայտնի մանկաբարձ֊գինեկոլոգ է մահացել

Կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է ակտիվ տեմպով տարածվել՝ չխնայելով ոչ ոքի։ Այս ընթացքում վիրուսի պատճառով կյանքին հրաժեշտ են տվել նաև բժշկական ոլորտի շատ ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։ Հերթական նմանօրինակ կորուստը Գյումրիում է եղել։

Գյումրու բժշկական կենտրոնի սոցհարթակում տեղեկություն է տարածվել այն մասին, որ կորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է տարածաշրջանի անվանի մանկաբարձ֊գինեկոլոգներից Ֆելիքս Գրիգորյանը։

Նա տարիներ շարունակ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Բժիշկն աշխատել է Գյումրու ծննդատանը։

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան քառասունհիգամյա մասնագիտական գործունեության ընթացքում երեսունվեց հազարից ավելի ծնունդ է ընդունել։ Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը և աշխատակազմը իրենց ցավակցությունն են հայտնել Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Նշենք նաև, որ ընդամնեը օրեր առաջ նույն պատճառով կյանքից հեռացել էր մեկ այլ անվանի գինեկոլոգ՝ Գերոգի Կիմիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!