Մշակութային աշխարհը վերջին շրջանում ծանր ու արժեքավոր կորուստներ է ունենում տաղանդավոր արվեստագետների օրեցօր գրանցվող մահերի պատճառով։
Հայտնի է դարձել մեկ այլ հայտնի երգչի մահվան մասին ցավալի տեղեկություն։ Կյանքից հեռացել է Նիկոլայ Արությունովը, ով ծնունդով Մոսկվայից էր, սակայն ազգությամբ հայ էր։ Նա հանդես է եկել մի շարք ուշագրավ երաժշտական նախագծերով։
Երգիչը վաթսուներեք տարեկան էր։ Նիկոլայի պապի անունը Նժդեհ է եղել։ Նժդեհ Հարությունյանը Տեր-Հարությունյանների գերդաստանից է եղել․ նա հայոց ցեղաuպանության ժամանակ մազապուրծ եղած հայերից մեկն էր, ում գերդաստանը ոչնչացվել էր։
Նրան դասում էին տաղանդավոր, զարմանահրաշ և հայտնի հայերի շարքին։ Նիկոլայն իր երաժշտական կարիերան սկսել է Ստաս Նամինի հետ համագործակցելով։
Իր հետագա գործունեության ընթացքում Նիկոլայը համագործակցել է տարբեր երաժիշտների հետ՝ ստեղծելով երաժշտական տարատեսակ խմբեր ու կոմպոզիցիաներ։
Ստորև ներկայացնում ենք երաժշտի ամենից հաջողված և հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Բլյուզի լիգան» վերնագրով գործը՝ հենց երգչի կատարմամբ։