Ցավալի․ Կյանքից հեռացել է հայտնի գործիչը

Օրերս վախճանվել է հանրահայտ ու հարգված գործիչներից Արմեն Աշրաֆյանը, ով նոր էր բոլորել իր յոթանասունհինգ տարին։ Ժամանակին զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը։ Հարուստ կենսագրություն ունեցող գործիչը վերջին շրջանում աշխատում էր Արդշին բանկում։

Ա․ Աշրաֆյանը ծնունդով Լոռու մարզի Լեռնապատ համայնքից էր։ Ա․ Աշրաֆյանը իրավաբանական կրթություն էր ստացել Մայր բուհում, որից հետո մինչ 1982 թվականն աշխատել է Լենինյան շրջանի դատարանում։ Նա եղել է նաև Խորհրդային ժամանակահատվածի մի որոշ շրջանի դատական համակարգի նախագահ, ապա նաև՝ գերագույն դատարանի անդամ։

Ա․ Աշրաֆյանը նաև ստեղծագործող անհատ էր, ով բանաստեղծություններով էր հանդես գալիս։ Նրա մահվան առիթով նրա ընկերներից Վանո Եղիազարյանը գրում է հետևյալը․ «Գեներալների մեջ միակ բանաստեղծ, բանաստեղծների մեջ միակ գեներալ ընկերս, ընկերության գերագույն գեներալս, ինչո՞ւ այսպես անգույն դարձիր մեր գունագեղ կյանքը։

Վերջին անգամ խոսեցինք երկու օր առաջ, մի տխուր քառյակ կարդացիր, ասի՝ կջնջես, քեզ չի սազում տխուր լինել։ Հիմա ինչո՞ւ այսպես տխրեցրիր մեզ, իմ հոգու ընկեր, ինձ հարազատ մարդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: