Ցավալի․ Կյանքից հեռացել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչը․ մանրամասներ

Մարդկային արժեքավոր կորուստների թիվն օրեցօր շարունակում է մեծանալ։ Ամեն օր տարբեր աղբյուրներից ցավալի մահերի մասին տեղեկություններ ենք ստանում։

«Արմենիա» բժշկական կենտրոնի սոցհարթակում է հերթական ցավալի լուրը հրապարակվել, որից տեղեկանում ենք, որ կյանքից հեռացել է նույն կենտրոնի պոլիկլինիկայի հայտնի թերապևտ և վարիչ Ստելլա Հովհաննիսյանը։


Այս մասին տեղեկացնող տեքստում Ստելլա Հովհաննիսյանի գործընկերների անունից մեծ ափսոսանք ու ցավ է արտահայտվում սիրելի ու նվիրված գործընկերուհու վաղաժամ մահվան առիթով։

Ս․ Հովհաննիսյանը տարբեր առիթներով հարցազրույցների ժամանակ խոստովանել է, որ իր համար գերակա նպատակ է հասարակության առողջապահության պահպանումը։

Տարիներ շարունակ ղեկավարելով շուրջ յոթանասուն հազար ազգաբնակչության սպասարկող պոլիկլինիկան՝ Ս․ Հովհաննսիյանն իր մասնագիտական պարտականությունները լավագույնս է իրականացրել՝ միաժամանակ մնալով լավ մարդ ու ղեկավար։

Նա վերջին շրջանում հիվանդանոցային բուժում էր ստանում։ Մտերիմները հույս ունեին, որ կհաղթահարի, սակայն՝ ավաղ։ Ստելլա Հովհաննիսյանի հոգեհանգիստը լինելու է նոյեմբերի չորսին՝ ժամը տասնութին։

Понравилась статья? Поделиться с друзьями: