Ցավալի․ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ․ մանրամասներ

Յուրաքանչյուր մարդու կիսատ կյանք ցավալի և ողբերգական է։ Հատակապես ցավալի է այնպիսի մարդկանց կյանքի ընդհատումը, ովքեր մեծ ներդրումներ ունեն այլ մարդկանց երկար ու առողջ կյանքի ընթացքի գործում։

Այսօր տեղեկություն ստացվեց, որ կյանքից հեռացել է բժիշկ,  ով բազմաթիվ հայրենակիցների իր մասնագիտական աջակցությունն է ցուցաբերել։ Նա անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանն է։ Բժշկին շատերն են ճանաչում։

Նա վայելում էր իր պացիենտների սերն ու հարգանքը։ Նասիբյանն աշխատել է Լենինականի և Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնում: Նասիբյանի ներդրումները բժշկական ոլորտում մեծ են ու անգնահատելի։

Բժիշկը նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ «Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունս, հետո էլ մեր և հարևան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,-տարիներ առաջ մի առիթով պատմել էր բժիշկ Բաբկեն Նասիբյանը:


Բժշկի կոլեգաները խոր ցավ են հայտնել վիրաբույժի մահվան կապակցությամբ և ցավակցություն ու զորակցություն հայտնել Նասիբյանների ընտանիքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: