Ցավալի․ կյանքից հեռացել է ամենաինքնատիպ, ամենահամարձակ լրագրողներից մեկը

Վերջին շրջանում ասես միայն հեռանում են։ Այնքան հաճախադեպ են դարձել մահվան բոթերը։ Դրանք սկսել են քարացնել մարդուն։ Ուշ երեկոյան անչափ ցավալի տեղեկատվություն տարածվեց․ կյանքից հեռացել է Արցախի հայտնի լրագրողներից մեկը՝ Անահիտ Դանիելյանը։

Լուրը սկսեց տարածվել դեպքից երեք ժամ անց։ Անահիտի մահվան պատճառը ավտովթարն է եղել։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գորիսի ճանապարհին։ Այս մասին  հայտնել է նրա գործընկերը, ընկերուհին՝ Վարդուհի Օհանյանը։

Վարդուհին մեծ ցավով ու ափսոսանքով գրել է․ «Արցախցի ամենաինքնատիպ և ամենահամարձակ լրագրողներից մեր անկրկնելի Անահիտ Դանիելյանը լքեց մեզ՝ դարձնելով բոլորիս սգավոր և նրա տողին ու հումորին հավերժ կարոտ։

Ննջես խաղաղությամբ, Ան: Բառապաշարս աղքատացրիր, խոսքեր չեմ գտնում…. Ընկերներ, ողբերգական ավտովթարի հետևանքով է Անոն․․․ Գորիսի ճանապարհն՝ 3-4 ժամ առաջ»։

Մեկնաբանություններում օգտատերերը ցավակցական գրառումներ են կատարել և մեծ ափսոսանք հայտնել անժամանակ մահվան հետ կապված։

Понравилась статья? Поделиться с друзьями: