Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է հանրահայտ իրավապաշտպանը

Այսօր հերթական ցավալի լուրն է տեղադրվել սոցհարթակում։ Կյանքից անժամանակ հեռացել է հանրահայտ իրավապաշտպան, «Ագային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատ»-ը ղեկավարող Ամարյան Ալեքսանդրը։

Նա հիմնել էր իր գործունեության ոլորտը կանոնակարգող համակարգ՝ կանոնավոր պայքար տանելով կրոնական այն կազմակերպությունների դեմ, որոնք Հայաստանում ստեղծվել ու գործում են ոչ թե հոգևոր, այլ գումար աշխատելու դրդապատճառներով ու մղումով։

Նա կյանքից հեռացել է անսպասելի՝ հանկարծամահ լինելով։ Այս ցավալի տեղեկությունը տեղադրվել է հենց նրա անունով գործող սոցհարթակում՝ տեղեկություն հայտնելով նրա հոգեհանգստի վերաբերյալ։ Ըստ այդմ, հայտնի է, որ Ամարյան Ալեքսնադրի հոգեհանգիստը լինելու է Կոնդում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Հայտնի գործչի անսպասելի մահվան առիթով բազմաթիվ օգտատերեր են ցավակցական մեկնաբանություններ թողել նրա հարթակում։ Օգտատերերը ցավով արձանագրել են, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հեռանում են ազնիվ մղումներ ունեցող, արժեքավոր ու կարևոր անհատներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!