Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է հայտնի դերասանը

Հայտնի է դարձել ևս մեկ արտիստի անժամանակ մահվան մասին լուրը, որն իր հարթակում տեղադրել է ռուսական շոուբիզնեսային միջավայրում հայտնի հաղորդավար Եվգենի Սուլեսը, ով արտիստի մտերիմ և վաղեմի ընկերներից է եղել։

Սուլեսը հայտնել է հանրահայտ ռուս արտիստ Անդրեյ Նագորնովի վաղաժամ վախճանի մասին։ Նագորնովը ընդամենը օրեր անց՝ ապրիլի քսաներկուսին կդառնար հիսունյոթ տարեկան։ Նա բազմազավակ հայրիկ էր․ ուներ ութ երեխա։ Նագորնովի մահը վրա է հասել գիշերը։

Լուրը հայտնողը՝ Սուլեսը, չի հայտնել հայտնի արտիստի վախճանի պատճառը։ Նագորնովի ամենից հայտնի ու ճանաչված դերը լեգենդար «Բրիգադա» ֆիլմում Արթուրի կերպարն է։ Նա տարիներ շարունակ ֆիմերում և թատերական ներկայացումներում ներկայացել է որպես կայացած ու տաղանդավոր դերասան։

Արտիստի մահվան առիթով ցավակցական գրառում է արել նաև այն թատրոնի սոցհարթակը, որտեղ տարիներ շարունակ աշխատել է Նագորնովը։ Նագորնովն աշխատել է «Էրմիտաժ» կոչվող թատրոնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!